Ադրբեջանի նախագահն ընդունել է Բինալի Յըլդըրըմին
 Ադրբեջանի նախագահն ընդունել է Բինալի Յըլդըրըմին
09:07     14 03 2024    
Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է` Թուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։

Բինալի Յըլդըրըմը նշել է Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի աշխարհում աճող հեղինակությունը՝ որպես հարթակ, որտեղ քննարկվում են միջազգային կարևոր հարցեր։ Նա վստահություն է հայտնել, որ Բաքվի XI գլոբալ ֆորումը նույնպես հաջող կանցնի։ Որպես Թուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել մշտական աջակցության համար։

Մեր պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, ինչպես միշտ, ավանդույթի համաձայն, իր առաջին պաշտոնական այցը կատարել է Թուրքիա, և գոհունակությամբ հիշել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ ունեցած քննարկումները։

Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվել է՝ բոլոր ոլորտներում Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը, մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում կապերի զարգացման հեռանկարների շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս