Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, «Ահաբեկչության զոհերը. միջազգային չափանիշներ և լավագույն փորձ» թեմայով համաժողովում Աբբասովը խոսել է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ 30 տարի իրականացվող ականային ահաբեկչության մասին։
Նա իր ելույթում անդրադարձել է այդ ահաբեկչության հետևանքով հասցված վնասի չափերին, այդ թվում՝ շրջակա միջավայրին։
ԲՆԽ-ի ներկայացուցիչը խոսել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում տեղադրված մեկուկես միլիոն ականների մասին, որոնց պայթյունի հետևանքով այսօր էլ զոհվում են երկրի բնակիչները:
ՄԱԿ-ի ամբիոնից Աբբասովը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանին հանձնել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները։
Zinvor.info