Առանձին համազորային բանակում հավաքել են հրամանատարներին
 Առանձին համազորային բանակում հավաքել են հրամանատարներին
13:36     13 03 2024    
Առանձին համազորային բանակում հավաքներ են անցկացվել՝ գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, պարապմունքներին, որոնց նպատակն էր՝ ստորաբաժանումների ղեկավարման սպայական կազմի տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների կատարելագործումը: Հիմնական ուշադրությունը հատկացվել է՝ մարտավարական, հետախուզական, կրակային, ֆիզիկական և շարային պատրաստության դասընթացների պլանավորմանն ու անցկացմանը։

Սպաների հետ քննարկվել են՝ ժամանակակից համազորային մարտում առաջացող նոր մարտահրավերների, կառավարման հնարավոր խնդիրների, ինչպես նաև այն մասին, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի և փոքր չափի կվադկոպտերների դեմ պայքարում։

Սպայական կազմը ենթարկվել է ֆիզիկական և շարային պատրաստության թեստավորման, ապա ընդունվել են՝ տեղագրության փաստաթղթեր-ուղեցույցներ և չափորոշիչներ: Վերջում սպաներին տրվել են հրահանգներ՝ անձնակազմի մարտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի մակարդակը էլ ավելի բարձրացնելու, անցկացվող զորավարժություները իրական մարտական պայմաններին հարմարեցնելու և տեխնոլոգիական նորամուծություններ կիրառելու հետ կապված։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս