«Հրապարակ». Փաշինյանի անվստահությունը ՔՊ-ի հանդեպ գնալով մեծանում է
 «Հրապարակ».  Փաշինյանի անվստահությունը ՔՊ-ի հանդեպ գնալով մեծանում է
12:38     09 03 2024    
«Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը չի հաղթահարվում` եթե չասենք գնալով խորանում է: Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ական պատգամավորների հեռախոսները, քննարկման դահլիճում խլացուցիչներ են աշխատում»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Այդպես են արել նաև նախօրեին` երբ Փաշինյանը չորս ժամանոց փակ հանդիպում է ունեցել իշխանական ֆրակցիայի հետ։

Չնայած աշխատանքային օրվա ավարտից հետո խորհրդարանի շենքում միայն ՔՊ-ականներն են եղել և լրագրողները, սակայն Փաշինյանին պաշտպանող ՊՊԾ գունդը կրկին գրոհել է խորհրդարանը` տասնյակ աշխատակիցներ Փաշինյանի այցից ժամեր առաջ եկել են խորհրդարան, ստուգել տեղանքը։ Ի դեպ, ՔՊ-ականները չնայած վիրավորված են իրենց նկատմամբ վերաբերմունքից և այդ մասին խոսում են մասնավոր զրույցներում, սակայն որևէ մեկը չի հանդգնել այդ հարցը բարձրացնել, որ ժամեր շարունակ զրկված են մնացել արտաքին կապից», - գրում է թերթը:
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան  


Լրահոս