Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումների ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Ելույթ ունենալով «Եվրասիայում համագործակցության նոր դինամիկան» թեմայով նստաշրջանում՝ նա ընդգծել է, որ զուտ տնտեսական օգուտներից բացի, հետկոնֆլիկտային պայմաններում երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող է նաև վստահության ամրապնդման կարևոր միջոցի դեր խաղալ և դառնալ խաղաղության կառուցման արդյունավետ գործիք:
«Դրա վառ օրինակն է Զանգեզուրի միջանցքի նախագիծը, որը կարող է ոչ միայն ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև վերջ դնել տարածաշրջանում Հայաստանի տնտեսական մեկուսացմանը։
Բացի այդ, այս նախագծի իրականացումը օգուտ կբերի և լիովին համապատասխանում է տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերին։
Ընդ որում՝ Զանգեզուրի միջանցքը կարող է այլընտրանքային երթուղի դառնալ արդեն գործող Անդրկասպյան միջազգային միջին միջանցքին (Trans-Caspian International Middle Corridor), որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջոցով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով»,- ընդգծել է նախագահի ներկայացուցիչը։
Zinvor.info