Եվրոպան Ադրբեջանի հետ լուրջ փաստաթղթեր է ստորագրում, իսկ Հայաստանին կերակրում է հեքիաթներով. Սուրենյանց
 Եվրոպան Ադրբեջանի հետ լուրջ փաստաթղթեր է ստորագրում, իսկ Հայաստանին կերակրում է հեքիաթներով.  Սուրենյանց
11:36     01 03 2024    
«Այս երկու զեկույցներով կամ առանց դրանց, միևնույն է՝ Ադրբեջանի դեմ որևէ կոնկրետ պատժամիջոցի Եվրամիությունը չի գնա: Բանն այն է, որ այս բանաձևերն ընդունել է այն Եվրախորհրդարանը, որն այս տարվա հունիսին ցրվելու է, քանի որ նոր ընտրություններ պետք է լինեն։ Հետևաբար, այս զեկույցներն ինձ համար 9-րդ դասարանի շարադրություն են, որի 90 տոկոսն իրականություն չի՛ դառնալու։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Հիշեք, որ Ադրբեջանի հետ նստում լուրջ համաձայնագրեր են կնքում Արևմուտքի կառավարությունները, հայերի ականջների համար ականջահաճո հայտարարությունները թողնում են խորհրդարաններին, որոնք քաղաքականություն իրագործողները չեն»,- ասել է Սուրենյանցը։

Այս զեկույցի միակ կարևոր կետը Թուրքիայի հետ սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման պահանջն է։

«Իրենք պատրաստում են ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերմանը։ Փաշինյանը նման խոստում է տվել, հիմա այդ հարցին պետք է հասնի Արևմուտքի միջոցով, ինչը չի ստանում, կամ գնալու է Էրդողանից երաշխիք ուզելու, որ ռուս սահմանապահներին սահմանից եթե հեռացնի, Թուրքիան չի հարձակվի։ Իհարկե, կարող է Էրդողանը 2 տարի չհարձակվի, բայց պարզ է, թե հետո ինչ կանի։ Հայաստանի զորակոչի ենթակա ռեսուրսը չի բավականացնում անգամ հայ-ադրբեջանական սահմանին, ուստի, եթե հանում է ոուս զինծառայողներին, ապա գնալու է լիզելու Էրդողանի կոշիկները»,- ասել է Սուրենյանցը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս