ԿԽՄԿ-ն՝ Հայաստանում գերեվարված ադրբեջանցի զինծառայողի ճակատագրի մասին
 ԿԽՄԿ-ն՝ Հայաստանում գերեվարված ադրբեջանցի զինծառայողի ճակատագրի մասին
16:45     29 02 2024    
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Փանահով Ռուսլան Էլդանիզ օղլուն Լաչինի շրջանում դիրքերի միջև տեղաշարժվելիս եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կորցրել է տեղանքը և մոլորվել։

Դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ պայմաններում է գտնվում մեր զինծառայողը Հայաստանում, հայտնում է Zinvor.info-ն։

Լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Իլահա Հուսեյնովան ասել է. «Մենք տեղյակ ենք այս հարցին և երկկողմանի գաղտնի երկխոսություն ենք վարում համապատասխան մարմինների հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իր մանդատի համաձայն, այցելում է ձերբակալված անձանց՝ վերահսկելու նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և կապ պահպանելու նրանց ընտանիքների հետ»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Հայաստան  


Լրահոս