Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 4,799 քաղաքացի, որոնցից 4,353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթասպայական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Յուրաքանչյուր քաղաքացի վարժական հավաքների ընթացքում կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։
Վարժական հավաքների ապահովման համար կներգրավվի նաև մինչև 25 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատորներ` խրամատափորներ):
Zinvor.info