Բայրամովն ու Միրզոյանը բանակցությունները կշարունակեն Բեռլինում
 Բայրամովն ու Միրզոյանը բանակցությունները կշարունակեն Բեռլինում
11:09     29 02 2024    
Այսօր Բեռլինում կշարունակվեն՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև բանակցությունները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, բանակցությունները սկսվել են երեկ։

Երեկ կայացել է նախարարների երկկողմ հանդիպումը։ Հանդիպումն այնուհետև շարունակվել է եռակողմ ձևաչափով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի մասնակցությամբ:

Բացի այդ, Ա.Բերբոքը առանձին-առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Միրզոյան