Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են՝ երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ օրակարգը, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման ներկա վիճակն ու հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Ջեյհուն Բայրամովը գոհունակություն է հայտնել, որ վերջին շրջանում Ադրբեջանի և Գերմանիայի միջև շփումները դինամիկ բնույթ են կրում և նշել է բարձր մակարդակով քննարկումները՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Նա երախտագիտություն է հայտնել Գերմանիային՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների կազմակերպման հարցում աջակցության և նախաձեռնության համար։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է պաշտոնական Բաքվի վճռականության մասին՝ նպաստելու խաղաղության օրակարգին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի կողմից կայունության խախտումը, որը տևել է շուրջ 5 ամիս, նպատակ ուներ խաթարել խաղաղ գործընթացը։
Zinvor.info