Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանն ընդունելիս։
Երկրի ղեկավարն իր հիասթափությունն է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ոչ ադեկվատ հայտարարությունների կապակցությամբ։
«Նախ՝ նրա այս հայտարարությունները չեն արտացոլում որևէ իրականություն և հակասում են միջազգային իրավունքին։ Երկրորդ՝ ադրբեջանական կողմը այս հայտարարությունները համարում է քողարկված սպառնալիք մեր երկրի դեմ։ Այսպես, Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, կտեսնի դրա դառը հետևանքները։ Նախ, որտեղի՞ց է Բորելը տեղեկություն ստացել, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Սա պարոն Մակրոնի զրպարտությունն է»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info