ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի ոչ բարեկամական պահվածքի մասին
 ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի ոչ բարեկամական պահվածքի մասին
17:35     28 02 2024    
Մենք սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ «ճիշտ կլիներ, որ ռուս սահմանապահները հեռանային «Զվարթնոց» օդանավակայանից»։

«Իհարկե, պարզ չէ, թե ինչ աստիճանի է Հայաստանի խորհրդարանի խոսնակը պատասխանատու իր բարձրացրած թեմատիկայի համար։ Մենք Հայաստանի իշխանություններից որևէ դիմում այս հաշվով չենք ստացել։ Հասկանում ենք, որ «Զվարթնոցի» հետ կապված պատմությունը բխում է ավելի վաղ տեղի ունեցած ինսինուացիաներից ռուսաստանցի Դմիտրի Սեդրկովի հետ կապված. կարող եմ հավաստիացնել, որ ոչ մի հակաիրավական արարք ռուսաստանցի ներկայացուցիչների կողմից այս համատեքստում չի կատարվել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը», - ասել է Զախարովան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս