Լաչինի շրջանում ադրբեջանցի զինծառայող է մոլորվել
  Լաչինի շրջանում ադրբեջանցի զինծառայող է մոլորվել
12:26     28 02 2024    
Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Փանահով Ռուսլան Էլդենիզ օղլուն, շարժվելով Լաչինի շրջանի դիրքերի միջև, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կորցրել է ուղղությունը և մոլորվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

«Անմիջապես սկսվել են նրա որոնումները և ներկայումս որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել են ՊՆ-ից։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   ՊՆ  


Լրահոս