Մեր բանակին գերի հանձնված մայորը դիմել է հայ ժողովրդին. Մեր երեխաներին մի թողեք կռվել Ադրբեջանի տարածքում
  Մեր բանակին գերի հանձնված մայորը դիմել է հայ ժողովրդին.  Մեր երեխաներին մի թողեք կռվել Ադրբեջանի տարածքում
17:46     22 10 2020    
Ադրբեջանական բանակին գերի հանձնված հայ զինծառայողը դիմել է հայ ժողովրդին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ միլիցիայի պաշտոնաթող մայոր Էդիկ Ցոլակի Տոնոյանը ծնվել է 1975 թվականին Հայաստանի Կալինինոյի շրջանի Մեծավան գյուղում, մինչև 2018 թվականը աշխատել է Կալինինոյի շրջանի միլիցիայի վարչությունում, 2018 թվականին կենսաթոշակի է անցել մայորի կոչոմով։

«Դրանից հետո երկու տարվա ընթացքում ես մեկնել եմ Ռուսաստան՝ աշխատելու։ 2020 թվականին ես կորոնավիրուսի պատճառով չկարողացա ընտանիքիս հետ միասին գնալ Ռուսաստան աշխատելու։ Մնացի Հայաստանում, այնտեղ զբաղվում էի շինարարական աշխատանքներով։ Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց Ադրբեջանի հետ պատերազմը՝ ինձ և որդուս շինարարությունից տարան զինվորական կոմիսարյատ։ Զինվորական կոմիսարյատում պայմանավորվեցինք, որ որդուս փոխարեն ինձ ուղարկեն զինվորական ծառայության, և ես կծառայեմ Հայաստանի տարածքում։ Ես չէի ուզում գնալ Ղարաբաղ, որովհետև դա մեր հողը չի։ Ասացի, որ անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ մարտնչել Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի համար։

Է. Տոնոյանի խոսքով, Գորիսում մեքենան կանգ առավ և նրանց ինքնաձիգներ բաժանեցին։

«Մենք չէինք ուզում զենք վերցնել։ Բայց այնտեղ մեզ ասացին, որ դա կարող է հարկվոր լինի անվտանգության, ինքնապաշտպանության համար։ Եվ այդպես մեզ տարան Ադրբեջանի տարածք՝ Հորադիզի շրջան։ Այնտեղ մեզ ցույց տվեցին, թե որտեղ պետք է խրամատներ փորել։ Մենք սկսեցինք փորել։ Երբ սկսեցին ռմբակոծել, մենք փախանք։

Ինձ հետ կային 33 մարդ՝ նրանք երիտասարդներ էին, այնտեղ ուղեկալում կար մոտ 15 մարդ, ովքեր այնտեղ ծառայում էին մեզնից առաջ։ Նրանք բոլորը երիտասարդներ էին, փախան, ես չկարողացա նրանց հետ փախչել։ Որոշեցի հանձնվել։ Վայր նետեցի ինքնաձիգը և հանձնվեցի ադրբեջանական բանակին։ Դիմում եմ ողջ հայ ժողովորդին, թանկագին հայրենակիցներ, պետք չէ մեր երեխաներին թողնել կռվել ադրբեջանական տարածքում և արյուն թափել։ Մենք առաջ շատ լավ ենք ապրել, մոտ ենք եղել միմյանց»։

Zinvor.info

Հեշթեգներ.