Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
«Մամուլում շրջանառվեցին ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Բաբկեն Թունյանի անունները, սակայն Փաշինյանը չի պատրաստվում նրանց տեղափոխել խորհրդարանից, քանի որ օրենսդիր մարմնում էլ մատների վրա հաշված պատգամավորներ կան, որոնք քիչ թե շատ հասկանում են օրենքից: Իսկ Թունյանը չի էլ ուզում նախարարի պաշտոն զբաղեցնել:
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ում պաշտոնավարման ժամկետն օրեր առաջ լրացել է», - գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Zinvor.info