Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, նամակում ասվում է.
«Ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ շնորհավորանքները՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Շատ ուրախ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ փոխշահավետ երկկողմ համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ոլորտներում։
Մեր բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր դեր են խաղում երկկողմ հարաբերությունների և համագործակցության խորացման գործում։ Ուստի, կարծում եմ, որ Դուք կընդունեք Ձերդ Գերազանցությանը ուղարկած հրավերը և կայցելեք Մոնղոլիա՝ Ձեզ հարմար ժամանակ»։
Zinvor.info