Պատգամավոր Վարդանյան. Մարդիկ զանգվածաբար փախչում են Հայաստանից
  Պատգամավոր Վարդանյան. Մարդիկ զանգվածաբար փախչում են Հայաստանից
16:07     19 02 2024    
«2023 թվականին 36 հազար 512 քաղաքացի ՀՀ անձնագրերով լքել է Հայաստանը և չի վերադարձել։ Սա պարզապես թիվ չէ, այլ նրա ցուցանիշը, որ մենք լքում ենք մեր երկիրը։ Անցած 10 տարիների ընթացքում Հայաստանից ՀՀ անձնագրով մեկնած և չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 291 հազար 327 մարդ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «Հրապարակ»-ում հրապարակված հոդվածում գրում է՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Այս ընթացքում՝ միայն 2020 թվականին, Հայաստան ժամանողների թիվը 42 հազար 786 մարդով գերազանցել է մեկնողների թվին, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային սահմանափակումներով։ Հատկանշական է, որ 291 հազար 327 մարդուց 138 հազար 024-ը Հայաստանից մեկնել և չի վերադարձել վերջին երեք տարիներին. 2021 թվականին՝ 73 հազար 521, 2022 թվականին՝ 27 հազար 941, 2023 թվականին՝ 36 հազար 512 քաղաքացի։

Միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստան չի վերադարձել 138 024 ՀՀ քաղաքացի։ Մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ երազում են գրին քարտի մասին. Գրին քարտի դիմողների վիճակագրությունը 2019-2021 թվականների համար ամփոփված է պաշտոնապես հրապարակված ԱՄՆ վիճակագրության մեջ: Դեսպանատունը ստացել է ԱՄՆ-ում մշտական բնակության 602359 դիմում։ 2021 թվականին ԱՄՆ-ում կացության թույլտվություն ստանալու համար դիմել է 160 հազար 965 մարդ։ Նման մթնոլորտում կարելի է միայն կռահել, թե ինչպիսին կլինի վերջին երկու տարիներին դիմորդների թիվը»,- գրում է պատգամավորը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԱԺ  


Լրահոս