Անկարայում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը
 Անկարայում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը
15:46     19 02 2024    
Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահական պալատում՝ Քյուլլիեում, տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է՝ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նախագահ Իլհամ Ալիևի պատվին պալատի դիմացի հրապարակում պատվո պահակախումբ է շարվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դիմավորել է նախագահ Իլհամ Ալիևին։

Հնչել են Ադրբեջանի և Թուրքիայի պետական օրհներգերը։ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը անցել են պատվո պահակախմբի շարքի առջևով։ Իլհամ Ալիևը ողջունել է պատվո պահակախմբի զինվորներին: Պատվո պահակախմբի պետը զեկույց է տվել Ադրբեջանի նախագահին:

Թուրքիայի պաշտոնատար անձինք ներկայացվել են Իլհամ Ալիևին, իսկ ադրբեջանական պատվիրակության անդամները՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Հետո համատեղ լուսանկարվել են։
Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա