ԱՀ ԱԳՆ՝ Հայաստանի Սահմանադրության մասին: «Այնտեղից պետք է վերացվեն մեր տարածքային ամբողջականության դեմ ուղղված պահանջները»
  ԱՀ ԱԳՆ՝ Հայաստանի Սահմանադրության մասին:  «Այնտեղից պետք է վերացվեն մեր տարածքային ամբողջականության դեմ ուղղված պահանջները»
12:38     19 02 2024    
Չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում՝ չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի ստորագրման կոչերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք մոլորեցնում են միջազգային հանրությանը, ափսոսանք են առաջացնում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունները։

«Ինչ վերաբերում է վարչապետի այն կարծիքին, թե «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի աջակցվում միջազգային հանրության կողմից», ինչպես երևում է, վարչապետը ոչ թե հայտարարում է Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնությունների անհիմն լինելու, այլ այդ գործողության անխոհեմ լինելու մասին, որը պետք է դադարեցվի միայն այն պատճառով, որ չի աջակցվում միջազգային հանրության կողմից։

Սա ևս մեկ անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմի հավակնությունները դեռ շարունակվում են։ Այս առումով, Հայաստանի Սահմանադրության մեջ և օրենսդրական ակտերում պետք է վերացվեն մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները»,- ասել է Այխան Հաջիզադեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՀ   ԱԳՆ   Հայաստան