Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։
Նախ Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ տեղի է ունեցել մարտական դրոշի հանդիսավոր տեղափոխումը շքերթի հրապարակ, որից հետո միջոցառումները հայտարարվել են բացված։
Մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և երկրի տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը տված նահատակների հիշատակը, հնչել է Ադրբեջանի պետական օրհներգը։
Ադրբեջանական բանակի շարքերը համալրած նորակոչիկները հանդիսավոր կերպով զինվորական երդում են տվել: Նրանք երդվել են հավատարիմ լինել հայրենիքին։
Zinvor.info