Նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
 Նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
09:11     19 02 2024    
Փետրվարի 18-ին Մյունխենում հակառակ կողմի խնդրանքով տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի Հիմնադրամի խորհրդի փոխնախագահ Հելգա-Մարիա Շմիդտի հանդիպումը։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը երկրի ղեկավարին շնորհավորել է նախագահական ընտրություններում տարած հաղթանակի և Ադրբեջանում COP29-ի անցկացման կապակցությամբ։

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։

Զրույցի ընթացքում արծարծվել են կլիմայի փոփոխության թեմայով Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցության և այդ համատեքստում համատեղ միջոցառումների անցկացման հարցեր։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը օգտակար է եղել և անցել կառուցողական մթնոլորտում: Նա ընդգծել է, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ, և այդ կապակցությամբ համաձայնեցվել է մոտ ժամանակներս արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու հարցը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Մյունխեն   ԵԱՀԿ