ԱՀ ԱԳՆ. Փաշինյանի հայտարարություններն ուղղված են տարածաշրջանում լարվածության սրմանը
  ԱՀ ԱԳՆ.  Փաշինյանի հայտարարություններն ուղղված են տարածաշրջանում լարվածության սրմանը
17:53     15 02 2024    
Փետրվարի 15-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական անգամ հնչեցրած անհիմն պնդումները միտումնավոր ուղղված են տարածաշրջանում լարվածության սրմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մեր զինծառայողի վիրավորմանը ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած միջոցները ագրեսիա անվանելը նշանակում է փաստերի կեղծում։ Բոլորին քաջ հայտնի է, որ փետրվարի 12-ին հայկական կողմի սադրանքները խախտեցին շուրջ 5 ամիս տևած կայունությունը, և դրա պատասխանատվությունն ընկնում է Երևանի վրա:

Բացի այդ, կուզենայինք պարզաբանում ստանալ, թե ինչու դեռևս չեն իրականացվել ՀՀ ՊՆ-ի խոստումները՝ հետաքննելու ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու փաստը, և ի՞նչ հիմունքներով են տարբեր զինված խմբավորումների վարձկանները գտնվում Հայաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող սահմանային կետերում։

Հայաստանի վարչապետը, խոսելով Ադրբեջանի անկլավների և էքսկլավների մասին, ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը, իբր, օկուպացրել է 31 գյուղերի տարածքներ, և դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական շահարկում։ Վարչապետին, ով իր նախորդ հայտարարություններում պնդում էր, որ այդպիսի գյուղերի թիվը 32 է, հիշեցնենք, որ Հայաստանը պարտավորվել է վերադարձնել ադրբեջանական ութ գյուղ։

Լավ կլիներ, որ հայկական կողմը, որը սահմանազատման համար հղում է անում 1991 թվականի սահմաններին և Ալմա-Աթայի հռչակագրին, բացատրեր, թե ինչու վերջին 35 տարիների ընթացքում չէր պահպանում այդ քարտեզներն ու պայմանագրերը, հրաժարվում էր ընդունել խորհրդային քարտեզներում նշված սահմանները և ադրբեջանական օկուպացված տարածքները»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՀ   ԱԳՆ   Փաշինյան  


Լրահոս