Ռուս փորձագետ. Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Իրանը չեն կռվելու Հայաստանի համար
  Ռուս փորձագետ.  Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Իրանը չեն կռվելու Հայաստանի համար
12:47     15 02 2024    
«Մենք տեսնում ենք, որ ռուս-հայկական հարաբերություններն այժմ որոշակի ամրության փորձություն են անցնում։ Երկու կողմերի մոոտ միմյանց նկատմամբ պահանջներ են առաջացել՝ մասամբ արդար, մասամբ՝ մտացածին: Հարցն այն է, որ սրման պայմաններում, իհարկե, ավելի լավ է լավ հարաբերություններ ունենալ դաշնակցի հետ, քան վատ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը։

«Հետևաբար, Հայաստանն իր ներկա բազմավեկտոր օրակարգով գտնվում է շատ ծանր վիճակում։ Որովհետև ռազմական գործողությունների իրական վերսկսման դեպքում միանգամայն ակնհայտ է, որ Ֆրանսիան օգնության չի գա, և Իրանը, գտնվելով ծանր իրավիճակում՝ քաղաքական հայտարարությունների ժամկետը լրանալու դեպքում, չի կարող և չի ցանկանա որևէ օգնություն ցուցաբերել: Նաև հաշվի առնելով, որ ամերիկացիներն ունեն հսկայական թվով սեփական խնդիրներ, նույնպես չեն կարողանա օգնել։

Հասկանում եք, հակաօդային պաշտպանությունը պետք է աշխատի որպես համալիր, և ՀՕՊ համակարգերը պետք է հագեցած լինեն։ Այս պահին Հայաստանը ցրված, կիզակետային հակաօդային պաշտպանություն ունի, այն չափազանց սահմանափակ է, և ես կհամարձակվեմ ենթադրել, որ հայկական ՀՕՊ դիրքերի մեծ մասը թուրքերին և ադրբեջանցիներին վաղուց է հայտնի։ Ուստի իրական ռազմական գործողությունների դեպքում այն կարող է տուժել, որովհետև շատ է դեգրադացվել։ Ուստի թուրքական անօդաչու թռչող սարքի թռիչքը Հայաստանի սահմանների մոտ ավելի շուտ պետք է դիտարկել որպես քաղաքական ճնշման որոշակի տարր։

Ռուսաստանն ունի իր սահմանափակ հակաօդային պաշտպանությունը՝ Հայաստանում իր ռազմակայանները պաշտպանելու համար։ Եվ, ինչպես գիտեք, ժամանակին Ռուսաստանը տրամադրել է իր հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք հայերը շքերթներից մեկում ներկել են իրենց գույներով ու տեղափոխել՝ փորձելով մոլորեցնել Ադրբեջանին, որ նրանք իբր սեփական «ԲՈՒԿ» համակարգեր ունեն, բայց դրանք ռուսական էին», - հայտարարել է Պուխովը։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս