Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ
 Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ
17:33     12 02 2024    
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում ասվում է. «Վրաց ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և հաղթանակներ ձեր անխոնջ գործունեության մեջ՝ ի շահ Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր մակարդակի կհասցնենք բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները, մեր եղբայրական երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։ Սա, անկասկած, ավելի կուժեղացնի Վրաստանի և Ադրբեջանի դերը տարածաշրջանում կայունության և զարգացման ամրապնդման գործում»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս