Հայաստանն ունի զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ
 Հայաստանն ունի զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ
16:24     12 02 2024    
Այսօր Հայաստանն ունի ռազմատեխնիկական փոխհամագործակցության, զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի, այլև ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող այլ երկրների հետ:

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Ընդ որում՝ իշխանական պատգամավորը չակերտներ չի բացել, սակայն ընդգծել է՝ թեև պատերազմից հետո բավականին ծանր վիճակ էր՝ զենքի ձեռքբերման, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում վակուում էր, բայց այս հարցը «զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում լուծում ստացավ»։

«Ամեն դեպքում, մենք այսօր ունենք լուրջ պայմանագրեր ռազմատեխնիկական փոխհամագործակցության, զենքի ձեռքբերման, ինչպես արդեն հայտնի է, Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ և պետք է ասենք, որ մեծ տերություններ հանդիսացող և ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող երկրների հետ ևս ունենք պայմանագրեր։ Իհարկե այդ մասին չենք խոսելու, չենք ասելու, բայց միայն Ֆրանսիան և Հնդկաստանը չեն», - ասել է Խաչատրյանը՝ շեշտելով՝ «վերջին մեկ-երկու տարում ավելի մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, որի արդյունքները շատ մոտ ապագայում կտեսնենք»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հնդկաստան   Ֆրանսիա   Հայաստան  


Լրահոս