ՌԴ դեսպան. Հայաստանը ձգձգում է դեպի Նախչըվան տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ բանակցությունները
  ՌԴ դեսպան.  Հայաստանը ձգձգում է դեպի Նախչըվան տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ բանակցությունները
12:07     12 02 2024    
«Տարբեր, ոչ այնքան հստակ պատճառներով հայկական կողմը ձգձգում է՝ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախչըվանի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ բանակցությունները։

Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

Դիվանագետն ընդգծել է, որ այս թեման շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար. «Սա կայուն տրանսպորտային երթուղու, Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախչըվանի միջև տրանսպորտային ուղիների առկայությունն է։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ բոլոր հաղորդակցությունները ընդհատվել են, իսկ Նախչըվանի էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Դրա համար էլ Ադրբեջանի համար երթուղու անվտանգությունը (որը մոտավորապես 46 կմ է) վերացական թեմա չէ»։

Դեսպանի խոսքով, այս երթուղու վրա կան թունելներ և կամուրջ. «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր այն արագ վերականգնել իր միջոցներով։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս