Ռուս քաղաքագետ. Հայաստանը պլացդարմ է Արևմուտքի համար՝ Հարավային Կովկասում
  Ռուս քաղաքագետ.  Հայաստանը պլացդարմ է Արևմուտքի համար՝ Հարավային Կովկասում
09:47     12 02 2024    
«Մի քանի տարի շարունակ Արևմուտքը հավասարակշռել է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Սակայն վերջին երկու-երեք ամսում իրավիճակը փոխվել է, փոխվել է Արևմուտքի ռազմավարությունը»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է՝ ռուս քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը։

«Խոսքը վերաբերում է նաև Եվրամիության, Ֆրանսիայի, և, հավանաբար, նույնիսկ ԱՄՆ-ի դիրքորոշմանը։ Հիմա սա միանգամայն հստակ աջակցություն է Հայաստանին։ Եվրամիության և Ֆրանսիայի բոլոր ջանքերն ուղղված են աջակցելու Երևանի դիրքորոշմանը Հարավային Կովկասում հակամարտությունում։ Ադրբեջանը քամահրվում է: Բաքվի նկատմամբ, կարելի է ասել, սադրիչ քաղաքականություն է տարվում, որը ձգտում է նրան հավասարակշռությունից հանել, անհավասարակշռել, անհարմար դրության մեջ դնել նրան։ Իսկ Հայաստանին իր հերթին ամեն կերպ աջակցում են՝ ռազմական կոնտինգենտի խոստումներով։

Ինչո՞վ է սա բացատրվում: Միանգամայն հնարավոր է, որ խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանի տարածքում ռազմակայաններ կտեղակայվեն՝ Ռուսաստանին դուրս մղելու համար, որպեսզի Հայաստանը պլացդարմ դառնա Հարավային Կովկասում։ Ըստ այդմ՝ դա դեմ է Ռուսաստանի շահերին, և Իրանի շահերին, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ նաև Թուրքիայի շահերին»,- ասել է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Հարավային-Կովկաս  


Լրահոս