Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ մեկնաբանելով օրերս մարտական դիրքում պահեստազորի զոհվելը։
«Երկար ժամանակ Հայաստանում պաշտոնյաներն իրենց պաշտոնն ընկալում էին որպես «Աստծո պարգև», այլ ոչ թե պատասխանատվություն։ Օգտագործում են ամեն ինչ, լուծում են տարբեր խնդիրներ, նվեր են ստանում բնակարաններ, ստանում են բարձր աշխատավարձ, զբաղվում են բիզնեսով, բայց ոչ մի դեպքում չեն աշխատում ի շահ պետության ու հասարակության։ Սա ամենավատ ավանդույթներից է, որը շատ արագ յուրացրեց ներկայիս իշխանությունը։
Ինչո՞ւ են քրեական գործերը տեղում կարճվում, ինչո՞ւ իրական մեղավորները երբեք պատասխանատվության չեն ենթարկվում։ Այստեղ տրամաբանությունը շատ պարզ է. Եթե իրական հետաքննություն սկսվի, նրանք պետք է գնան մինչև քաղաքական պատասխանատուները։ Դրա համար ամեն ինչ մնում է նույնը։ Պետք է ասել, որ նույնիսկ 20 տարի առաջվա դեպքերը չեն բացահայտվել։ Բոլորին թվում է, որ եթե ունենան բավարար կապեր, բավարար ֆինանսական միջոցներ ու ռեսուրսներ, ապա նրանք կկարողանան դուրս գալ սրանից»,- ասել է իրավապաշտպանը։
Zinvor.info