Պուտինը՝ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին
 Պուտինը՝ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին
09:13     09 02 2024    
Քվեարկության արդյունքները լիովին հաստատում են Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը և համաժողովրդական աջակցությունը՝ Ձեր կողմից անցկացվող՝ Ադրբեջանի արագացված ոսոցիալ-տնտեսական զարգացման և համաշխարհային ասպարեզում նրա դիրքերի ամրապնդման կուրսին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ընտրություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձում։

ՌԴ նախագահն իր ուղերձում նշել է նաև. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք ակտիվ համատեղ աշխատանքը՝ արդյունավետ երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում, գործընկերային փոխգործակցությունը միջազգային օրակարգի արդի հարցերի լուծման գործում։ Սա, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին և համահունչ է Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»:

Վլադիմիր Պուտինը նախագահ Իլհամ Ալիևին հաջողություններ է մաղթել՝ պետության ղեկավարի նման պատասխանատու գործունեության մեջ, ինչպես նաև քաջառողջություն և բարօրություն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ադրբեջան  


Լրահոս