Ալիևն ու Պուտինը քննարկել են ռազմավարական գործընկերությունը
  Ալիևն ու Պուտինը քննարկել են ռազմավարական գործընկերությունը
12:44     08 02 2024    
Փետրվարի 8-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկացնում է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքը:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան իր գործունեության մեջ՝ հանուն Ադրբեջանի զարգացման և ադրբեջանական ժողովրդի բարգավաճման։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար։

Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային կապերը և ռազմավարական գործընկերությունը կշարունակեն զարգանալ տարբեր ոլորտներում, քննարկել են համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին  


Լրահոս