Արքեպիսկոպոս Աջապահյան. Հայոց բանակը պարտված է ու ջախջախված
  Արքեպիսկոպոս Աջապահյան.  Հայոց բանակը պարտված է ու ջախջախված
14:45     05 02 2024    
«Ղարաբաղը մեզ համար կորսված է: Ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պիտի ասի, այլապես եթե ասենք՝ մենք գալիս ենք, Ղարաբաղը հետ ենք բերում, ղալաթ ենք անում»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Հայերի համար թիվ մեկ խնդիրը էմոցիաներից ազատվելու անկարողությունն է։ Օրինակ՝ Սարդարապատը (Սարդարաբադ - Խմբ.): Սարդարապատը խայտառակություն է. Ինչու՞: Որովհետև սա հազար տարվա մեջ միակ հաջողված դեպքն է։ Այսինքն մեծ հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության մեջ մեկ հաջող դեպք ունի, և սա խայտառակություն է։ Բայց մենք այնքան զգացմունքային մարդիկ ենք, որ այս խայտառակությունը մեծ իրադարձություն ենք դարձրել։

Նիկոլ Փաշինյանը մի ճիշտ բան արեց՝ ցույց տվեց մեր իրականությունը, բայց մենք չենք ուզում հաշտվել այս իրականության հետ։ Մենք ասում ենք՝ չէ, սա դավադրություն է։ Եթե սա դավադրություն է, մի՞թե չունենք ԱԱԾ: Այո՛, մենք ունեինք լավ սպաներ ու գեներալներ, բայց մեր բանակը պարտվեց ու ջախջախվեց: Սակայն մենք չենք ուզում դա ընդունել։ Փաշինյանն ասում է, որ 50 տոկոսը բանակից փախել է ու տարբեր պատճառներով ազատվել ծառայությունից։ Այստեղ Փաշինյա՞նն է մեղավոր»,- ասաց արքեպիսկոպոսը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ  


Լրահոս