ANAMA. Թերթերում ականի վրա պայթած տղամարդու ձախ ոտքը անդամահատվել է
  ANAMA.  Թերթերում ականի վրա պայթած տղամարդու ձախ ոտքը անդամահատվել է
11:19     05 02 2024    
Թերթերում ականի վրա պայթած տղամարդու ձախ ոտքը անդամահատել են:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի Ականազերծման գործակալության (ANAMA) մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Թերթերի շրջանի Գարադաղլը գյուղի բնակիչ Հասանալի Շահին օղլու Ալիևը (ծնված 2001 թ.) վիրավորվել է նախկին շփման գծի շրջանում ականի պայթյունի հետևանքով։

Չականազերծված տարածքում անասուն արածեցնելիս հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորված տղամարդու ձախ ոտքը կոճից ներքև անդամահատել են, իսկ աջ ոտքը բեկորային վիրավորում է ստացել։

«ANAMA-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին լինել պատասխանատու, ուշադրություն դարձնել ականների նշաններին և վտանգի ցուցանիշներին, չմտնել անծանոթ վայրեր և պահպանել անհրաժեշտ կանոնները, հատկապես հաշվի առնելով, որ նախկին շփման գծի երկայնքով տարածքները խիստ աղտոտված են ականներով», - ասված է քաղաքացիներին ուղղված ուղերձում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Թերթեր  


Լրահոս