Վրաց վերլուծաբան. Թբիլիսիի հարաբերությունները Բաքվի հետ ավելի հիմնավոր են, քան Երևանի հետ
  Վրաց վերլուծաբան.  Թբիլիսիի հարաբերությունները Բաքվի հետ ավելի հիմնավոր են, քան Երևանի հետ
12:50     05 02 2024    
«Բնականաբար, այս փոփոխությունը որևէ կերպ չի ազդի Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգի վրա, հատկապես տարածաշրջանում, քանի որ Վրաստանը փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները վաղուց են հռչակված և ավելի հիմնավոր են, քան Հայաստանի դեպքում»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է վրաց վերլուծաբան Սոսո Ցինցաձեն։

«Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական դաշինքի մասին հռչակագրի ստորագրումը, բնականաբար, կարելի է համարել մեկ կամ մի քանի քայլ առաջ հարաբերություններում, բայց միևնույն ժամանակ այնքան էլ պարզ չէ, թե ինչ նոր բովանդակություն է պարունակում այս հանգրվանը հայ-վրացական հարաբերությունների համար: Կարծում եմ, որ այս հռչակագրով կողմերը պարզապես հաստատում են առկա համագործակցությունը, բայց նոր ճանապարհային քարտեզ չեն գծում, նոր խորություններ չեն նախանշում, հարաբերություններում նոր նպատակներ չեն դնում։ Սա մասամբ պայմանավորված է ընդհանուր արտաքին միջավայրով, որում հայտնվել են Հայաստանն ու Վրաստանը, և միգուցե նաև տեսլականի բացակայությամբ: Հայ-վրացական հարաբերությունները, որոնք միշտ եղել են բացառապես լավ, այժմ տեղավորվում են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադարձությունների շրջանակում։ Այս հռչակագիրը կարելի է համարել նաև քայլ դեպի Արևմուտք՝ ցույց տալու երկու երկրների արևմտյան կողմնորոշումը:

Իմ կարծիքով, ներկայումս հայ-վրացական հարաբերություններում առավել կարևոր է ոչ թե երկկողմ օրակարգը, այլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային գործընթացը»,- ասել է վերլուծաբանը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թբիլիսի   Հայաստան   Վրաստան  


Լրահոս