Փաշինյանը մտահոգված է կոռուպցիայով
 Փաշինյանը մտահոգված է կոռուպցիայով
17:31     01 02 2024    
Կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է դուրս գա առաջնահերթ օրակարգից

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ՀՀ կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ է ասվում, որ 2018-ից հետո հակակոռուպցիոն քաղաքականության մեջ շատ մեծ քայլերով առաջընթաց արձանագրեցինք, հետո այն դանդաղեց, բայց պետք է հաշվի առնել, որ ինչքան առաջընթաց ես ունենում, այնքան հետագա առաջընթացը դժվար է դառնում»,– ընդգծել է նա։

Ըստ ՀՀ վարչապետի` այն, ինչ քաղաքական կամքի հաշվին հնարավոր էր հասնել, հասել են, իսկ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան  


Լրահոս