Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ադրբեջանա-իտալական երիտասարդական ասոցիացիայի և Իտալիայում բնակվող ադրբեջանցի երիտասարդների կազմակերպած ակցիայի ժամանակ համաշխարհային հանրությանը կոչ է արվել՝ Ադրբեջանի տարածքում հայկական կողմից էկոլոգիական ահաբեկչության շարունակման, տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու, Հայաստանի կողմից ականների քարտեզները չտրամադրելու ու միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պահանջների խախտման հետ կապված։
Վանկարկելով՝ «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարեցրե՛ք ականային տեռորը» կարգախոսները, ակցիայի մասնակիցները արդարություն են պահանջել միջազգային հանրությունից:
Հիշեցնենք, որ ներկայումս ադրբեջանական սփյուռքը մի շարք միջոցառումներ ու ակցիաներ է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում։