Հիքմեթ Հաջիևը խոսել է Պակիստանի հետ բարեկամության մասին
  Հիքմեթ Հաջիևը խոսել է Պակիստանի հետ բարեկամության մասին
09:06     30 01 2024    
Երկկողմ օրակարգը քննարկել են՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին դեսպանը գրել է՝ դիվանագիտական ներկայացուցչության «X» սոցիալական ցանցի էջում։

«Ուրախ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ»,- նշել է Բ.Հայեն։

Դեսպանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր.

«Պակիստան-Ադրբեջան բարեկամությունն ամրապնդվել է տարիների ընթացքում, և 2024 թվականը նոր թափ կհաղորդի մեր երկկողմ կապերին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Պակիստան  


Լրահոս