Ալիևն ընդունել է Աքարին. օրակարգում պաշտպանությունն ու անվտանգությունն է
  Ալիևն ընդունել է Աքարին. օրակարգում պաշտպանությունն ու անվտանգությունն է
15:31     29 01 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական կապերը կառուցվում են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Հյուրը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի բարեկամական և եղբայրական հարաբերությունները կարևոր դեր են խաղացել երկկողմ կապերը ռազմավարական դաշինքի մակարդակի հասցնելու գործում։ Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ ընդգծել է նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի բացառիկ դերը Հայրենական պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակում։

Իլհամ Ալիևը կրկին բարձր է գնահատել Ռեջեփ Թայիբ Էրդողանի և եղբայրական Թուրքիայի կողմից 44-օրյա Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից Ադրբեջանին ցուցաբերված բարոյական, քաղաքական և դիվանագիտական աջակցությունը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում 23 ժամից էլ քիչ ժամանակում դադարեցվեց ապօրինի զինված խմբավորումների առկայությունը մեր տարածքում, վերջ դրվեց ագրեսիվ անջատողականությանը, երկրի ինքնիշխանությունը լիովին վերականգնվեց։

Իլհամ Ալիևը նշել է, որ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո նոր բարեփոխումներ են իրականացվել Ադրբեջանի Զինված ուժերում: Նա հայտարարել է ադրբեջանական բանակի մարտունակության էլ ավելի ուժեղացման մասին և ընդգծել, որ այս ամենը ևս մեկ անգամ բացահայտ դրսևորվեց անցած տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումներ ժամանակ:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացումը, ընդգծվել է Շուշայի հռչակագրի կարևորությունը, մտքեր են փոխանակվել ռազմական, պաշտպանական արդյունաբերության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Աքար