Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակումից մեկ տարի է անցել
  Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակումից մեկ տարի է անցել
11:48     27 01 2024    
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից մեկ տարի է անցել:

Zinvor.info-ն հիշեցնում է, որ 2023 թվականի հունվարի 27-ին, Բաքվի ժամանակով մոտավորապես ժամը 08:30-ին, զինված հարձակում իրականացվեց Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։

Հարձակվողը՝ զինված Կալաշնիկով ինքնաձիգով, ճեղքել է պահակակետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։

Դեսպանատան անվտանգության երկու աշխատակից՝ Վասիֆ Թաղիևը և Մահիր Իմանովը, վիրավորվել են հարձակումը կանխելիս։

Օրխան Ասկերովը հուղարկավորվել է Նահատակների II ծառուղում։ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի փետրվարի 3-ի հրամանագրով Օրխան Ռիզվան օղլու Ասկերովը (հետմահու) պարգևատրվել է «Հայրենիքի համար» մեդալով։ Վասիֆ Նաթիգ օղլու Թաղիևը պարգևատրվել է «Ռաշադաթ» 1-ին աստիճանի շքանշանով, Մահիր Քյամիլ օղլու Իմանովը՝ «Հայրենիքի համար» մեդալով։

Ահաբեկչությունն իրականացրած Յասին Հուսեյնզադեն ձերբակալվել է:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս