Ադրբեջանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի նախագահին
Ադրբեջանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի նախագահին
09:11     24 01 2024    
Մոլդովայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ուլվի Բախշալիևն իր հավատարմագրերն է հանձնել այդ երկրի նախագահ Մայա Սանդուն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին դիվանագետը գրել է «X» սոցիալական ցանցի իր էջում։

«Ստանձնելով Մոլդովայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահ, հաղթական գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին այս պաշտոնն ինձ վստահելու համար։ Ես ջանք չեմ խնայի այս բարձր վստահությունն արդարացնելու համար»,- գրել է դիվանագետը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Մոլդովա  


Լրահոս