Ֆրանսիայի Սենատը պետք է իմանա իր տեղը
 Ֆրանսիայի Սենատը պետք է իմանա իր տեղը
12:38     18 01 2024    
Ռասիզմով, իսլամաֆոբիայով և ադրբեջանաֆոբիայով աչքի ընկնող Ֆրանսիայի Սենատը ևս մեկ հակաադրբեջանական բանաձև է ընդունել։ Ֆրանսիայի Սենատում նստած ժամանակակից խաչակիրները չեն հասկանում, որ իր ինքնիշխան տարածքում ռազմական գործողություն իրականացնելու համար Ադրբեջանը որևէ մեկի թույլտվության կարիքը չունի, և հետևաբար Ֆրանսիայի Սենատը պետք է իմանա իր տեղը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։

«Թող Սենատը, որը ծիծաղելի մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, պատասխանի այն հարցերին, թե ինչու է Ֆրանսիան այդքան հաճախ բախվում քաղաքացիական պատերազմի, ինչու է Ֆրանսիան արգելում կորսիկերեն լեզուն, ինչ գործ ունի ֆրանսիական բանակը Նիգերում, Մալիում, Բուրկինա Ֆասոյում, ինչու է Ֆրանսիան մինչ հիմա գաղութատիրական կախվածության մեջ պահում իրենից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածքները:

Էթնիկական և կրոնական ատելությունն այնքան է պղտորել Սենատի աչքերը, որ նա կոչ է անում Ադրբեջանին և նրա դաշնակիցներին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Դրանով Սենատը ծաղրի առարկա է դարձնում իրեն։ Թող Ֆրանսիան, որը պնդում է «ղարաբաղցի հայերի ինքնորոշման իրավունքի» մասին, անկախություն տա Կորսիկային, բասկերին և Նոր Կալեդոնիային։

Խոսելով ղարաբաղցի հայերի վերադարձի մասին՝ Սենատը պետք է հասկանա, որ վերադարձը պետք է լինի փոխադարձ, և պետք է ապահովվի նաև արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Դեկտեմբերի 7-ին ուղիղ բանակցություններում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին՝ Ֆրանսիայի Սենատի այս սադրիչ քայլը ոչ այլ ինչ է, քան քաղաքական կլոնուադա»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս