Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցը՝ ադրբեջանական կողմից գնահատվել է՝ որպես երկու երկրների միջև խաղաղության օրակարգին նպաստելու արդյունավետ և կառուցողական համագործակցություն:
«Մենք հետագա լուրջ խոչընդոտներ չենք տեսնում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտի համար։ Կոնկրետ ժամկետների մասին խոսելը մի փոքր դժվար է, քանի որ գործընթացն ավարտին հասցնելու համար դեռևս անհրաժեշտ են հետագա բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ընդգծել է Հ.Հաջիևը։