Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցում, որը հոդված է նվիրել ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը։
Երկկողմ հարաբերությունների նկատվող վատթարացման պատճառը, նշել է Ամիրբեկովը, հայ-ադրբեջանական առճակատման հարցում Ֆրանսիայի որդեգրած բացարձակ անարդար, կողմնակալ հայանպաստ դիրքորոշումն է:
Արդեն երկար ժամանակ է, ինչ իր դիվերսիոն գործողություններով Ֆրանսիան, որը Հայաստանին ցուցաբերում է ամեն տեսակի դիվանագիտական, տնտեսական և վերջին շրջանում ռազմական աջակցություն, խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները։
Միջազգային տարբեր հարթակները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը և նրա ինստիտուտները բացահայտ հակաադրբեջանական նախաձեռնություններն առաջ տանելու համար օգտագործելու փորձերը, ոչ միայն լիովին խարխլեցին Ֆրանսիայի առանց այն էլ կասկածելի հեղինակությունը՝ որպես հնարավոր միջնորդի, այլև լուրջ վնաս հասցրեցին հենց Եվրամիության նկատմամբ Բաքվի վստահությանը։
Zinvor.info