Պեսկովը՝ ԱՊՀ գագաթնաժողովում հնարավոր Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
 Պեսկովը՝ ԱՊՀ գագաթնաժողովում հնարավոր Ալիև-Փաշինյան հանդիպման մասին
10:41     26 12 2023    
«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև երկկողմ հանդիպման պլաններ չկան, բայց գագաթնաժողովի շրջանակներում բոլորը կարող են միմյանց հետ շփվել»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսաստանյան լրատվամիջոցներին, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առանձին երկկողմ հանդիպման պլաններ չկան, բայց գագաթնաժողովի շրջանակներում բոլորը կարող են միմյանց հետ շփվել», - նշել է նա:

Նշենք, որ ԱՊՀ ոչ պաշտոնական 13-րդ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   ԱՊՀ   Ալիև   Փաշինյան