Կալաշնիկովը՝ Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև ապագա հարաբերությունների զարգացման մասին. «Իրավիճակը բարենպաստ է»
 Կալաշնիկովը՝ Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև ապագա հարաբերությունների զարգացման մասին.  «Իրավիճակը բարենպաստ է»
18:28     25 12 2023    
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը պատմել է՝ հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների և դրանցում Ռուսաստանի դերի մասին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նա իր կարծիքն է հայտնել հայկական ՁԼՄ-ներին։

«Հիմա ինձ թվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես մեկ քայլ են հեռու խաղաղության համաձայնագրի ստորագրումից։ Ես կասեմ այսպես, այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան և ի վերջո հանգեցրին ստեղծված իրավիճակին, դրանք ճիշտ զարգացան։ Միայն երեք տարածաշրջանային հարևանները պետք է բանակցեին՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Ես միշտ ասել եմ այդ մասին: Ես երբեք չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի շփման խմբին, որտեղ համանախագահներն էին, բացի մեզանից, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Նրանք մատը մատին չեն տվել»,- ասել է նա։

Կալաշնիկովն ընդգծել է, որ ի վերջո բոլորը եկել են եռակողմ համաձայնության, թեև դրան կարելի էր հասնել առանց ռազմական գործողությունների։ Պատգամավորը վստահ է, որ Հայաստանին ձեռնտու է բացվել հատկապես հիմա, երբ երկիրը «տվել է» Ղարաբաղը, և «հիմա սեղանին բռունցքով խփելը իմաստ չունի»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս