ԵՄ-ի մեղադրանքները մենք դիտարկում ենք որպես Ադրբեջանի դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձ
 ԵՄ-ի մեղադրանքները մենք դիտարկում ենք որպես Ադրբեջանի դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձ
17:17     22 12 2023    
Մենք կտրականապես մերժում ենք Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների կալանավորման վերաբերյալ Եվրամիության անհիմն մեղադրանքները։ Նման կողմնակալ հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես մեր երկրի դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ «Անընդունելի է միջամտել նախաքննության և դատաքննության ընթացքին, դա հակասում է իրավական պետության հիմնարար սկզբունքին՝ օրենքի գերակայության սկզբունքին։ ԵՄ-ն անտարբերություն է ցուցաբերում Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման, քաղաքական հետապնդումների հետևանքով ձերբակալված անձանց բանտերում մահվան, ինչպես նաև քաղաքական գործիչների և նրանց ընտանիքի անդամների հալածանքի փաստերի նկատմամբ, ինչը երկակի չափանիշների վառ օրինակ է։

Ադրբեջանի դեմ նման անհիմն հայտարարություններ անելու փոխարեն՝ խորհուրդ ենք տալիս Եվրամիությանը կենտրոնանալ ԵՄ երկրներում մարդու իրավունքների խախտումների վրա։ Եվրամիությունը դեռևս չի հետաքննել և համարժեք վերաբերմունք չի հայտնել Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ 12 մարդու սպանության, ԵՄ կառույցներում կաշառակերության և կոռուպցիայի, իսլամաֆոբիայի և մահմեդականների վրա հարձակումների փաստերին։ Վերոնշյալի ֆոնին ԵՄ-ի կողմնակալ և անարդար հայտարարությունները գնահատվում են որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մեղադրանքները հարվածում են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին»,- ասել է Այխան Հաջիզադեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս