Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին
Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին
16:12     20 12 2023    
Դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Ջևդեթ Յըլմազը պետության ղեկավարին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ողջույնը։

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել և խնդրել է իր ողջույնը փոխանցել Թուրքիայի նախագահին։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ամեն առիթով և միջազգային կազմակերպությունների շրջանակներում անցկացվող միջոցառումների ժամանակ հանդիպում և շարունակում է քննարկումները Թուրքիայի նախագահի հետ։

Անդրադառնալով համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակին՝ Ջևդեթ Յըլմազը նշել է, որ դրսևորելով իսկական առաջնորդի որակներ՝ Հեյդար Ալիևը դարձավ ադրբեջանական պետության հիմնադիրը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով պատմական Հաղթանակի և Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնման կապակցությամբ՝ Թուրքիայի փոխնախագահն ասել է, որ օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնողական և շինարարական լայնածավալ աշխատանքները Թուրքիայում մեծ ուրախությամբ են ընկալվում։ Այս համատեքստում նշվել է, որ հայերի կողմից տեղադրված ականները դեռևս մեծ վտանգ են ներկայացնում և խոչընդոտում վերակառուցման աշխատանքներին։

Փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ ցուցաբերած եղբայրական աջակցության համար և մասնավորապես ընդգծել Քահրամանմարաշում իրականացվող վերականգնման և շինարարական աշխատանքները։ Ջևդեթ Յըլմազը նշել է, որ հաշվի առնելով, որ աշխարհը գտնվում է կանաչ և թվային վերափոխման գործընթացում՝ կարևոր է, որ Ադրբեջանը և Թուրքիան միասին աշխատեն և համագործակցեն այս ոլորտում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Թուրքիա  


Լրահոս