Ջահիթ Բաղչի. Մենք աշխատում ենք բոլոր ոլորտներում թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ
  Ջահիթ Բաղչի.  Մենք աշխատում ենք բոլոր ոլորտներում թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ
10:51     20 12 2023    
Մենք աշխատում ենք բոլոր ոլորտներում թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ գործարարների մասնակցությամբ միջոցառմանը իր ելույթում հայտարարել է՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։

Նա նշել է, որ Թուրքիան իր փորձը կիսում է Ադրբեջանի հետ։

«Մենք հավատարիմ ենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից սահմանված՝ 15 միլիարդ դոլարի երկկողմ առևտրային նպատակին հասնելուն։ Այս համատեքստում 2023 թվականի առաջին 10 ամիսներին մեր առևտրի ծավալը հասել է 6 մլրդ դոլարի։ Ներկայումս մենք Ադրբեջանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն ենք»,- հավելել է դեսպանը։

Նշենք, որ Բաքվում անցկացվում է՝ «Business World Meeting» խորագրով միջոցառում՝ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի մասնակցությամբ։

Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան