Ջևդեթ Յըլմազ. Մենք հպարտանում ենք, որ Ադրբեջանի դրոշը ծածանվում է Ղարաբաղի ամբողջ տարածքում
  Ջևդեթ Յըլմազ.  Մենք հպարտանում ենք, որ Ադրբեջանի դրոշը ծածանվում է Ղարաբաղի ամբողջ տարածքում
10:39     20 12 2023    
Մենք բոլորս հպարտանում ենք, որ Ադրբեջանի դրոշը ծածանվում է Ղարաբաղ ամբողջ տարածքում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ ելույթ ունենալով «Գործարար աշխարհի հանդիպում» խորագրով միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով, վերջին տարիներին Ադրբեջանում ամենամեծ պատմական իրադարձությունը Ղարաբաղի ազատագրումն էր օկուպացիայից։

«Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևին և բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդը ներդրեցին այս մեծ հաղթանակում։ Հանգստություն ենք մաղթում այս վեհ նպատակի համար զոհված նահատակների հոգիներին։ Հիմա եկել է՝ օկուպացիայից ազատագրված այս հողերը վերականգնելու և վերակենդանացնելու ժամանակը։ Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը ամենաբարձր մակարդակով, որպեսզի Ղարաբաղը դառնա շատ ուժեղ և զարգացած տարածաշրջան։ Մեր համագործակցությունը կշարունակվի՝ ներառելով բոլոր ոլորտները՝ զբոսաշրջությունից մինչև գյուղատնտեսություն»,- ասել է Ջ.Յըլմազը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս