Բաքուն Բայրաքթարներ է օդ բարձրացրել
 Բաքուն Բայրաքթարներ է օդ բարձրացրել
16:45     19 12 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՊՆ-ին, անօդաչու թռչող սարքերը օդային հետախուզություն են իրականացրել սահմանված երթուղիներով և որոշելով պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները՝ դրանք ոչնչացրել են ճշգրիտ օդային հարվածներով, ինչպես նաև իրականացրել այլ գործողություններ:

Զորավարժությունների ընթացքում առաջադրված բոլոր առաջադրանքները հաջողությամբ իրականացվել են։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բաքու  


Լրահոս