Նախագահ. «Պակիստանը հպարտ է եղբայրական Ադրբեջանի կողքին լինելու համար»
  Նախագահ.  «Պակիստանը հպարտ է եղբայրական Ադրբեջանի կողքին լինելու համար»
17:55     01 06 2021    
Պակիստանի իսլամական հանրապետության նախագահ Արիֆ Ալվին ուղերձ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին:

Zinvor.info-ի փոխանցմամբ ՝ նամակում ասվում է.

«Ձերդ գերազանցություն.

Ես շատ ուրախ եմ ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ադրբեջանի ազգային տոնի `Հանրապետության օրվա կապակցությամբ:

Այս տարվա Հանրապետության օրը հատկապես նշանակալի է Ադրբեջանի ժողովրդի համար Երկրորդ ղարաբաղյան պատերազմում ունեցած կարեւոր հաղթանակից և գրավյալ տարածքների ազատագրումից հետո:

Պակիստանը հպարտ է, որ կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին և կշարունակի աջակցել ձեր երկրի ինքնապաշտպանության իրավունքին ՝ ընդդեմ ագրեսիայի բոլոր ձևերի:

Ձերդ գերազանցություն, վստահ եմ, որ մենք սերտորեն համագործակցելու ենք ձեզ հետ `մեր առկա բարձր մակարդակի հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար:

Օգտվելով առիթից ՝ կցանկանայի իմ գնահատանքը հայտնել միջազգային համաժողովներում Ադրբեջանի ՝ Պակիստանին ցուցաբերած աջակցության համար:

Պարոն Նախագահ, ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, կայուն զարգացում և բարգավաճում Ադրբեջանի եղբայրական ժողովրդին:

Ընդունեք, Ձերդ գերազանցություն, իմ բարձրագույն հարգանքի հավաստիացումները»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս